Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Բո­լոր սլա­վո­նա­կան ժո­ղո­վուրդ­նե­րի մեջ ա­մե­նա­հե­րո­սա­կա­նը սեր­բերն են»

«Բո­լոր սլա­վո­նա­կան ժո­ղո­վուրդ­նե­րի մեջ ա­մե­նա­հե­րո­սա­կա­նը սեր­բերն են»
18.02.2020 | 12:30
Ա­վե­տիք Ի­սա­հա­կյա­նի ան­վան կենտ­րո­նա­կան գրա­դա­րա­նում տե­ղի ու­նե­ցավ Սեր­բիա­յի պե­տա­կա­նու­թյան օր­վան նվիր­ված գրա­կան-ե­րաժշ­տա­կան ցե­րե­կույթ, ո­րը կազ­մա­կեր­պել էր Հա­յաս­տա­նում Սեր­բիա­յի Հան­րա­պե­տու­թյան հյու­պա­տո­սու­թյու­նը: Հն­չե­ցին Սեր­բիա­յի և Հա­յաս­տա­նի հիմ­նե­րը: Բաց­ման խոս­քով հան­դես ե­կավ ՀՀ-ում Սեր­բիա­յի Հան­րա­պե­տու­թյան պատ­վա­վոր հյու­պա­տոս, մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Բաբ­կեն Սի­մո­նյա­նը. «Այս­տեղ ներ­կա են սեր­բեր և հա­յեր, ո­րոնք ե­կել են նշե­լու Սեր­բիա­յի Հան­րա­պե­տու­թյան օ­րը: Հա­յաս­տա­նը Սեր­բիա­յի հետ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ է հաս­տա­տել 1994-ին, երբ Սեր­բիան դեռ Հա­րավս­լա­վիա­յի միու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյան կազ­մում էր: Սա­կայն մեր բա­րե­կա­մու­թյու­նը, ի­րա­կա­նում, մոտ 800 տար­վա պատ­մու­թյուն ու­նի: 11-րդ դա­րում սերբ ե­պիս­կո­պոս սուրբ Սա­վան ա­ռա­քե­լու­թյան նպա­տա­կով այ­ցե­լում է արևել­քի քրիս­տո­նյա եր­կր­ներ և Սեր­բիա է վե­րա­դառ­նում Հա­յաս­տա­նով: Կի­լի­կյան Հա­յաս­տա­նում տես­նե­լով մեր մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րը` վան­քեր, հու­շար­ձան­ներ, ո­րո­շում է Կի­լի­կիա­յի հայ շի­նա­րար­նե­րից մե­կին ՝ Դա­նիե­լին, հրա­վի­րել Սեր­բիա, որ­պես­զի վեր­ջինս մաս­նակ­ցի հու­շար­ձան­նե­րի կա­ռուց­մա­նը: Մեզ կա­պում են նույն ճա­կա­տա­գի­րը, ան­ցած ճա­նա­պար­հը, ընդ­հա­նուր թշ­նա­մուց կրած տա­ռա­պանք­նե­րը: Սեր­բե­րը շատ լավ գի­տեն , թե ինչ է նշա­նա­կում 1915 թ. ցե­ղաս­պա­նու­թյուն, իսկ հա­յե­րը` սեր­բե­րից խլ­ված Կո­սո­վո»:
Հյու­պա­տո­սը նշեց, որ Սեր­բիա մուտք գոր­ծե­լու հա­մար այլևս մուտ­քի ար­տո­նագ­րեր հար­կա­վոր չեն:
2019-ի դեկ­տեմ­բե­րին Հա­յաս­տա­նում պաշ­տո­նա­պես բաց­վել է Սեր­բիա­յի Հան­րա­պե­տու­թյան դես­պա­նա­տու­նը: ՀՀ-ում Սեր­բիա­յի Հան­րա­պե­տու­թյան դես­պա­նա­տան գոր­ծե­րի ժա­մա­նա­կա­վոր հա­վա­տար­մա­տար Տա­տյա­նա Պա­նա­յո­տո­վիչն ա­սաց, որ 1804-ի այս օ­րը (փետր­վարի 15) սերբ ժո­ղո­վուրդն ա­րեց իր ընտ­րու­թյու­նը՝ դեմ գնա­լով Օս­մա­նյան կայս­րու­թյա­նը և ըն­դու­նե­լով իր նոր սահ­մա­նադ­րու­թյու­նը. «Ես հպարտ եմ, որ գտն­վում եմ Հա­յաս­տա­նում: Կար­ծում եմ, որ մեր բա­րե­կա­մու­թյունն ա­վե­լի կամ­րա­նա: Ա­վե­լորդ չէ հի­շել, որ 1915-ից սկ­սած շատ հա­յեր ի­րենց հան­գր­վանն են գտել Սեր­բիա­յում: Ա­վե­լաց­նեմ նաև, որ դես­պա­նա­տու­նը լի­նե­լու է Վազ­գեն Սարգ­սյան 10 հաս­ցեում»:
Մի­ջո­ցառ­ման ըն­թաց­քում հն­չե­ցին սեր­բա­կան բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ հա­յե­րեն թարգ­մա­նու­թյամբ, ինչ­պես նաև սերբ գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը` նվիր­ված ՝ Հա­յաս­տա­նին: Աս­մուն­քե­ցին Գա­յա­նե Սամ­վե­լյա­նը, Աի­դա Ա­սա­տու­րյա­նը:
Հա­յաս­տա­նի գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա­յի թղ­թա­կից ան­դամ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Աե­լի­տա Դո­լու­խա­նյանն ա­սաց, որ իր հա­մար ու­ղե­ցույց է Հով­հան­նես Թու­մա­նյա­նը: Սեր­բա­կան է­պո­սի իր թարգ­մա­նու­թյա­նը կից հոդ­վա­ծում Թու­մա­նյա­նը նշել է, որ բո­լոր սլա­վո­նա­կան ժո­ղո­վուրդ­նե­րի մեջ ա­մե­նա­հե­րո­սա­կա­նը սեր­բերն են:
Ե­րաժշ­տու­թյան տե­սա­բան Ա­լի­նա Փահլևա­նյանն էլ հա­վե­լեց, որ սերբ և հայ ժո­ղով­րդ­նե­րի ե­րաժշ­տա­կան մտա­ծո­ղու­թյու­նը շատ նման է, մե­ղե­դի­նե­րի զգա­լի մա­սը մի­նոր ձայ­նա­կար­գում է: Վեր­ջում ԵՊՀ աստ­վա­ծա­բա­նու­թյան ֆա­կուլ­տե­տի սերբ ու­սա­նող­նե­րից մե­կը հրա­շա­լի հա­յե­րե­նով ներ­կա­յաց­րեց Սեր­բիա­յի ա­զա­տագր­ման պատ­մու­թյու­նը:
Ան­ժե­լա ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 40458

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ